ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուբեն Վարդանյան. Մենք հավաքվել ենք աշխարհը դեպի լավ փոխելու համար

Ռուբեն Վարդանյան. Մենք հավաքվել ենք աշխարհը դեպի լավ փոխելու համար
27.05.2017 | 13:31

«Ավրորա» մրցանակին այս տարի ներկայացված են եզրափակչում հայտնվածների հինգ պատմություններ։ Սակայն այդ ամենն առօրյա կյանքի մի մասն է, դրանք իրական պատմություններ են՝ մայիսի 26-ին ասաց «Ավրորա» մրցանակի և «UWC Dilijan» միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ։ «Մենք հավաքվել ենք աշխարհը դեպի բարին փոխելու համար»,- ընդգծել է նա։


«Ավրորա» մրցանակի առաջին մրցանակակիր Մարգարեթ Բարանկիցեն ընդգծել է. ««Ավրորա» նախաձեռնությունը մեզ դրախտ պարգևեց։ Դուք փոխեցիք Բուրունդիի փախստականների կյանքը։ Այդ բոլոր կանայք, երեխաները ձեզ երախտագիտություն են հայտնում»։ Նա ասել է, որ Բուրունդիիում բոլոր երիտասարդները Հայոց ցեղասպանության մասին գրքեր են ընթերցում։ «Դուք թույլ տվեցիք մեզ արժանապատվության զգացում ունենալ։ Մենք կարող ենք փոխել աշխարհը»,- հավելել է Բարանկիցեն։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ